Ռոբերտ Պետրոսյան

Եթե աստղադիտակ չունենաս

<<Եթե աստղադիտարանում աստղադիտակ չունենաս,ինչպես պետք է ուսումնասիրես աստղերը։>>. Վիկտոր Համբարձումյան

Նույնն է, եթե մարդ խելք չունենա, ինչին է պետք գլուխը։ Նույնն է, եթե մարդ խելք չունենա, իսկ մյուսը ունենա, բայց չօգտագործի, այս դեպքում դա նույն բանն է։ Ինձ թվում է, որ ամեն խելացի միտք, օրինակ՝  մարդիկ պատկերացնում են մեքենան իրենց մտքում, իսկ հետո դա պատրաստում առանց գիտության ու երևակայության: Ոչինչ դուրս չի գա։
Վիկտորիա Միկաիլ

“Ընկերների մեղքով” վերլուծություն

Ուիլյամ Սարոյանի <<Ընկերների մեղքով>> պատմվածքը նա գրել է ինքն իր մասին: Իմ կարծիքով նա այդ ժամանակների համար տարբերվում էր մյուս երեխաներից, նա ուներ ուրիշ մտածելակերպ և ուրիշ ձև էր վարվում դպրոցում: Այդ ժամանակներում երեխաները այնքան ազատ չէին: Ես չեմ կարծում, որ նա հարցեր էր տալիս ընդհանրապես ինչ-որ վատ նպատակներով, այլ միայն իր հետաքրքրասիրությունից: Ավելի խորն էր նայում, քան մյուս երեխաները, որովհետև նա նաև ուզում էր իմանալ, թե փաստերը ինչպես են իմացել և որտեղից գիտի ուսուցիչը: Մյուս աշակերտները ընդունում էին այդ ամեն ինչը այնպես, ինչպես իրենց տալիս էին, իսկ Սարոյանը ուզում էր բացահայտել ամեն ինչ: Նա մյուսներից տարբերվում իր այդ համարձակությամբ: Ինձ դա ամենաշատը դուր եկավ այս պատմվածքում:

Իսկ երբ իր քեռին խոսեց դպրոցի դիրեկտորի և իր ուսուցչի հետ, երևում է, որ նրան դուր չեկավ ինչպես քեռին այդ խնդիրը լուծեց: Պարզ չի, թե ինչի մասին էին խոսացել դպրոցի գրասենյակում, բայց Սարոյանը դա հասկացավ: Պատմվածքում միայն գրված է, որ իր իրավունքները պաշտպանելու համար իր քեռին ուրիշներին ծաղրի էր ենթարկել: 

Արեն Կարապետյան

Վայրէջքն անխուսափելի է, եթե…

Վայրէջքն անխուսափելի է, եթե չփորձես: Եթե որոշում ես, որ պետք է մի գործունեությամբ զբաղվես, ապա պետք է մինչև վերջ առաջ գնաս՝ չմտածելով անհաջողության մասին: Եթե մի պահ կանգ առնես՝ չհավատալով ուժերիդ, ապա անկասկած ոչինչ չի ստացվի: Հենց այս ժամանակ էլ վայրէջքն անխուսափելի է: Մարդ էլ կա, որ արդեն հասել է մեծ հաջողության ու այդ պատճառով դարձել է մեծամիտ: Սկսել է մարդկանց նայել վերևից, բոլորին իջեցնել ու նվաստացնել: Այստեղ վայէջքը կրկին անխուսափլի է, քանզի դու չարաշահել ես քո բարձրությունը, հաջողությունը ու ինքդ քեզ թևեր տալով փորձել ես ավելին բարձրանալ: Բայց այդպիսի արարքները Աստված խիստ է դատում, չնայած, մարդկանց պատժելու հետ մեկտեղ, երկրորդ հնարավորություն է տալիս:

Արեն Կարապետյան

Ի՞նչ է հաջողությունը…

Հաջողությունը ակնթարթում կատարվող մի երևույթ է, որը հետագայում կառավարում ես դու: Եթե ստանաս մեծ գումար, ապա դա նույնպես հաջողություն է, բայց հետագայում դու ես որոշելու,  թե ինչպե՞ս տնօրինես այդ գումարը, այսինքն դու ես կառավարում քո տևական հաջողության ընթացքը: Շատերը մտածում են, որ հաջողությունը պատահական է լինում, բայց Աստված այն տալիս է արժանիին: Իսկ եթե տալիս է անարժանին, ապա այդ կերպ նա փորձում է հասկացնել, որ պետք չէ հաջողությունը մեկ ակնթարթում վատնել, այդպիսով անարժանին տալով ևս մեկ հնարավորություն, որպեսզի ուղղվի:

Արեն Կարապետյան

Չի սխալվում միայն նա, ով…

Վերնագիր, որի հետ ես միանշանակ համաձայն չեմ: Չկա այնպիսի բանական էակ, ով կյանքում գոնե մեկ անգամ սխալ թույլ տված չլինի: Բայց այս հարցին կարելի է մոտենալ նաև այլ կերպ․ եթե դու հասկանալով, կամ ոչ միտումնավոր թույլ տաս որևէ սխալ և դրանից հետո հիմնավոր արդարացում գտնես, ապա թույլ տվածդ սխալից առաջացած մեղքի զգացումը անմիջապես կանհետանա: Այսինքն դու քեզ սխալ չես համարի: Բայց սա այն տեղին օրինակներից չէր,որովհետև հնարավոր է, որ  մարդիկ չհասկանան քեզ, չընդունեն քո արդարացումը, բայց միևնույնն է, դու քո մեջ կզգաս հանգստություն և այդ կերպ քեզ հույս տալով՝  քեզ սխալ չես համարի: Մի խորհուրդ աշխարհի բոլոր մարդկանց. եթե ամբողջ աշխարհը ձեզ համարում է սխալ, ապա դա դեռ չի նշանակում, որ դուք սխալ եք:

Արեն Կարապետյան

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց…

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց մարդկանց: Մարդիկ են բնության կարևորագույն էակները, որոնք բնության մյուս էակներից տարբերվում են նրանով, որ կարողանում են մտածել և խոսել: Մարդը բնությանը վնաս պատճառելու հետ մեկտեղ, նաև կարևոր դեր է կատարում: Մարդուն կարող ես սիրել անկեղծ  սիրով, կարող ես կիսվել, կարող ես խոսել նրա հետ և կարծիքներով  փոխանակվել: Մարդը կարող է լինել թե՛  ընտանիքիդ անդամը, թե՛  ընկերդ: Իսկ առանց մարդու կյանքը կլիներ միապաղաղ և մռայլ: Եկեք մի պահ պատկերացնենք, որ աշխարհում բացի մեզանից,  ոչ ոք չկա: Առաջին օրը դու կլինես ուրախ, քանի որ կանես սրտիդ ուզածը: Հաջորդ օրը արդեն կսկսես կարոտել հարազատներիդ, իսկ մնացած օրերը արդեն կյանքդ կվերածվի իսկական անապատի, որտեղ չկա ոչ մի կենդանի շունչ: Այսպես ոչ ոք չի կարող ապրել, անգամ ամենասառնասիրտ մարդը, որը ամբողջ կյանքում երազել է միայնակ ապրել: Կյանքը իսկապես հրաշալի բան է, և պետք է վայելել ամեն ապրած ակնթարթը, ու սիրել այն մարդկանց, որոնց  կուզեիր անվերջ տեսնել կողքիդ, քանզի ոչ ոք չի կարող գուշակել իր կյանքի վերջին օրն ու ժամը:

Միլենա Մանուչարյան

Մարդը բնության մասնիկն է…

Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել,մեզ միայն մնում է սովորել Բնությունից : Լեոնարդո դա Վինչի Մարդը բնության մասնիկ է, քանի որ մարդը ևս բնության հրաշքներից և պարգևներից մեկն է: Մարդը սերտորեն կապված է բնությանը: Մարդը և բնությունը համարվում են բարեկամներ, քանզի երկուսն էլ օգնում են իրար: Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից: Դեռ հին ժամանակներում բնությունը օգնել է մարդկանց գոյատևել: Այդ ժամանակներում մարդը չէր պատկերացնում իր կյանքն առանց բնության: Մարդիկ սովորել են օգտվել բնության բարիքներից. ընտելացրել են վայրի կենդանիներին, ստացել են մշակաբույսեր, օգտվել են ծովային բարիքներից: Մեզ անհրաժեշտ գրեթե բոլոր բարիքները ստանում ենք բնությունից: Ես կոչ եմ անում, որ ոչ ոք չսպանի՛ կենդանիներին, չոչնչացնի՛ անտառները, չաղտոտի՛ ջրային տարածքները: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն: Կարծում եմ՝ բնության ուժն անսահման է:

Կարեն Սարգսյան

Վայրէջքն անխուսափելի է, եթե…

Մեր կյանքում մենք հաճախ ենք հանդիպում տարբեր մարդկանց, որոնց մենք լավ կամ վատ ենք ճանաչում: Միշտ պետք է զգույշ լինել մարդկանց հետ շփվելիս, որովհետև չենք կարող իմանալ, թե ե՞րբ մեր մեջքին կհարվածեն։ Ցավոք, մեզ միշտ, թվում է, որ մենք ճանաչում ենք այն մարդուն, ում վստահում ենք, բայց՝ ոչ: Մարդը միայն ինքն է կարողանում իրեն լավ ճանաչել, և սխալ է ասել, որ մենք ճանաչում ենք այս կամ այն մարդուն։ Մարդու արարքը անկանխատեսելի է․ երբ մարդը ինչ- որ շահ է ակնկալում քեզանից, չի բացառվում, որ մեջքիցդ կհարվածի: Պետք է միշտ փորձել լավ ճանաչել մարդուն, նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ թվում է, որ մենք ավելի լավ գիտենք նրանց, քան ինչ- որ մեկը։ Պետք է վստահել այն մարդուն, ով վստահում է քեզ: Վայրէջքն անխուսափելի է, եթե մենք չճանաչենք մեզ շրջապատողներին:

Միլենա Մանուչարյան

Երջանի՛կ եղիր…

<<Երջանիկ լինելու համար հարկավոր է մշտապես ձգտել այդ երջանկությանը և հասկանալ այն: Այն կախված է ոչ թե հանգամանքներից, այլ՝ քեզանից>>:

Լ.Ն.Տոլստոյ

Իմ կարծիքով, ամեն մի փոքր բանից մարդ կարող է երջանիկ լինել: <<Երջանկություն>> բառը պարունակում է մարդու կյանքի բոլոր դրական նշանները: Եթե մարդ ունի սեր դեպի կյանքը, ապա նա երջանիկ է։ Երջանկությունը մարդու ժպիտի  առաջին գրավականն է: Կարծում եմ, որ երջանկությունը  նման է առողջությանը, երբ նրան  չես նկատում, ուրեմն այն կա:

Ամեն առավոտ զարթնելը, ընկերներ ունենալը,  քայլելը, տեսնելը, խոսելը, կյանքի գույները, մի՞թե սրանք երջանկություն չեն: Այնքա՜ն շատ պատճառներ կան երջանիկ լինելու համար, դրանք պետք է միայն նկատել:

Կարեն Սարգսյան

Երջանկությունն ամենուր է, որոնի՜ր