Արեն Կարապետյան

Վայրէջքն անխուսափելի է, եթե…

Վայրէջքն անխուսափելի է, եթե չփորձես: Եթե որոշում ես, որ պետք է մի գործունեությամբ զբաղվես, ապա պետք է մինչև վերջ առաջ գնաս՝ չմտածելով անհաջողության մասին: Եթե մի պահ կանգ առնես՝ չհավատալով ուժերիդ, ապա անկասկած ոչինչ չի ստացվի: Հենց այս ժամանակ էլ վայրէջքն անխուսափելի է: Մարդ էլ կա, որ արդեն հասել է մեծ հաջողության ու այդ պատճառով դարձել է մեծամիտ: Սկսել է մարդկանց նայել վերևից, բոլորին իջեցնել ու նվաստացնել: Այստեղ վայէջքը կրկին անխուսափլի է, քանզի դու չարաշահել ես քո բարձրությունը, հաջողությունը ու ինքդ քեզ թևեր տալով փորձել ես ավելին բարձրանալ: Բայց այդպիսի արարքները Աստված խիստ է դատում, չնայած, մարդկանց պատժելու հետ մեկտեղ, երկրորդ հնարավորություն է տալիս:

Արեն Կարապետյան

Ի՞նչ է հաջողությունը…

Հաջողությունը ակնթարթում կատարվող մի երևույթ է, որը հետագայում կառավարում ես դու: Եթե ստանաս մեծ գումար, ապա դա նույնպես հաջողություն է, բայց հետագայում դու ես որոշելու,  թե ինչպե՞ս տնօրինես այդ գումարը, այսինքն դու ես կառավարում քո տևական հաջողության ընթացքը: Շատերը մտածում են, որ հաջողությունը պատահական է լինում, բայց Աստված այն տալիս է արժանիին: Իսկ եթե տալիս է անարժանին, ապա այդ կերպ նա փորձում է հասկացնել, որ պետք չէ հաջողությունը մեկ ակնթարթում վատնել, այդպիսով անարժանին տալով ևս մեկ հնարավորություն, որպեսզի ուղղվի:

Արեն Կարապետյան

Չի սխալվում միայն նա, ով…

Վերնագիր, որի հետ ես միանշանակ համաձայն չեմ: Չկա այնպիսի բանական էակ, ով կյանքում գոնե մեկ անգամ սխալ թույլ տված չլինի: Բայց այս հարցին կարելի է մոտենալ նաև այլ կերպ․ եթե դու հասկանալով, կամ ոչ միտումնավոր թույլ տաս որևէ սխալ և դրանից հետո հիմնավոր արդարացում գտնես, ապա թույլ տվածդ սխալից առաջացած մեղքի զգացումը անմիջապես կանհետանա: Այսինքն դու քեզ սխալ չես համարի: Բայց սա այն տեղին օրինակներից չէր,որովհետև հնարավոր է, որ  մարդիկ չհասկանան քեզ, չընդունեն քո արդարացումը, բայց միևնույնն է, դու քո մեջ կզգաս հանգստություն և այդ կերպ քեզ հույս տալով՝  քեզ սխալ չես համարի: Մի խորհուրդ աշխարհի բոլոր մարդկանց. եթե ամբողջ աշխարհը ձեզ համարում է սխալ, ապա դա դեռ չի նշանակում, որ դուք սխալ եք:

Արեն Կարապետյան

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց…

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց մարդկանց: Մարդիկ են բնության կարևորագույն էակները, որոնք բնության մյուս էակներից տարբերվում են նրանով, որ կարողանում են մտածել և խոսել: Մարդը բնությանը վնաս պատճառելու հետ մեկտեղ, նաև կարևոր դեր է կատարում: Մարդուն կարող ես սիրել անկեղծ  սիրով, կարող ես կիսվել, կարող ես խոսել նրա հետ և կարծիքներով  փոխանակվել: Մարդը կարող է լինել թե՛  ընտանիքիդ անդամը, թե՛  ընկերդ: Իսկ առանց մարդու կյանքը կլիներ միապաղաղ և մռայլ: Եկեք մի պահ պատկերացնենք, որ աշխարհում բացի մեզանից,  ոչ ոք չկա: Առաջին օրը դու կլինես ուրախ, քանի որ կանես սրտիդ ուզածը: Հաջորդ օրը արդեն կսկսես կարոտել հարազատներիդ, իսկ մնացած օրերը արդեն կյանքդ կվերածվի իսկական անապատի, որտեղ չկա ոչ մի կենդանի շունչ: Այսպես ոչ ոք չի կարող ապրել, անգամ ամենասառնասիրտ մարդը, որը ամբողջ կյանքում երազել է միայնակ ապրել: Կյանքը իսկապես հրաշալի բան է, և պետք է վայելել ամեն ապրած ակնթարթը, ու սիրել այն մարդկանց, որոնց  կուզեիր անվերջ տեսնել կողքիդ, քանզի ոչ ոք չի կարող գուշակել իր կյանքի վերջին օրն ու ժամը:

Արեն Կարապետյան

Երջանի՜կ եղիր

Երջանկությունը այնպիսի զգացողություն է, որը բոլոր մարդկանց կարող է հանդիպել: Երջանկություն կարող ես գտնել ամենուր՝  անկախ բնական պայմաններից: Երջանկությունն ամենուր է, բայց ոչ ամեն մարդու հետ: Ամեն մարդու հետ չես կարող երջանիկ լինել, կամ ամեն մարդ չէ, որ կարող է բոլորի հետ երջանիկ լինել:Եթե մարդը ցանկանա գտնել երջանկություն և լինել երջնիկ, դա դրան շատ արագ կհաջողվի։ Երջանկություն չսիրող մարդը երբեք չի գտնի իր երջանկությունը ոչնչի  մեջ: 

Ես ևս ունեցել եմ շատ երջանիկ, հաճելի պահեր, որոնք ինձ ավելի են ոգևորել, հուսադրել, ստիպել ժպտալ կյանքին, որպեսզի կյանքն էլ ինձ ժպտա։

Վայելի՛ր կյանքի ամեն ակնթարթը, քանզի այն անցողիկ է։